ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Քառյակն» ավելի «բարձր տեղից» է բռնելու

«Քառյակն» ավելի  «բարձր տեղից» է բռնելու
06.06.2014 | 00:14

Կառավարությանը 12 պահանջ ներկայացնելուց հետո քառյակը պատրաստվում է «քաղաքական» արձակուրդի, մինչ այդ հայտարարելով, թե աշնանը հանրահավաք է անցկացնելու:
Սեպտեմբերին իսկապես նախատեսվում է բավականին բուռն քաղաքական շրջան: Մեր տեղեկություններով՝ ոչ թե մեկ հանրահավաք, այլ հանրահավաքների «շարք» է լինելու: «Քառյակը» վերստին ակտիվանալու է, սակայն թիրախը, ինչպես նախկինում, վարչապետի գործունեությունը չի լինելու: Կան տեղեկություններ, թե «հրահանգված» է թիրախն ուղղել ավելի «բարձր», այսինքն, երկրի ղեկավարի հրաժարականն են պահանջելու:
Այսուհանդերձ, բաց է մնում այն հարցը, որ եթե նախկինում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այս մասին կես բառ անգամ չէին ասում, ինչպե՞ս են միանալու այդ պահանջին: Չլինի՞ վարչապետի փոփոխությունը նրանց «համարձակություն» է հաղորդել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ